Ipress.am-ը գրում է․
Օրերս հայտնի դարձավ, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում պարզապես նշված է, որ Մերի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի կինը, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի, քանի որ վերջինս երեխային վերցրել և հեռացել է:
iPRESS.am-ին մի շարք մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես այն, որ Արթուր Աբրահամը առանց կնոջ համաձայնության երեխային իր հետ տանելու սեփական պատճառներն է ունեցել: Իրականում կնոջ՝ Մերի Աբրահամյանի մայրը աղանդավոր է, ինչը Աբհարամը չի ընդունել: Տևական ժամանակ Արթուր Աբրահամը կնոջը ուղեկցել է ծնողների տուն, հնարավորություն տվել, որպեսզի ինքնակամ ուղղվի, նոր վերադառնա ընտանիք: Հաճախ վեճեր են եղել հենց կնոջ տան անդամների ներկայությամբ: Սակայն կինը՝ Մերի Աբրահամյանը այդպես էլ չի գնացել այն ճանապարհով, ինչը նախընտրելի էր Արթուր Աբրահամի համար:
Ի վերջո Արթուր Աբրահամը որոշել է երեխային վերցնել և հեռանալ կնոջից, որից հետո էլ կինը որոշել դիմել դատարան՝ ամուսնալուծման նպատակով: Նրանց մտերիմները փաստում են, որ Արթուր Աբրահամն ու իր կինը գեղեցիկ ընտանիք ունեին և շատ սիրով ու հարգանքով էին միմյանց նկատմամբ:
«Մերին այդպես էլ դարձի չեկավ, քույր էլ ունի նույնիսկ, որը մոր հետ միասին մասնակցում է այդ աղանդավորական հավաքներին»,– հավելեց մեր զրուցակիցը: