Իր ֆեյսբուքյան էջում Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով.
Այսօր առավոտյան Գյումրու մյուս ծայրից մեր գրասենյակ եկավ մի աղջիկ և իր շների համար կերակուր խնդրեց: Ի հարկե նրան վաղուց ենք ճանաչում, արվեստների ակադեմիան վերջի կուրսից թողեց, ապրում է մոր հետ տնակում, ծայրահեղ ծանր պայմաններում: Նա տասնյակ շներ փրկել է գնդակահարությունից և ապաստարան է հատկացրել իր տնակում: Հերման Խնդիրյանը մեզ չմերժեց և մենք մի քիչ առաջ նրա շներին կերակուր հասցրեցինք, վառելափայտ և փոքրիկ գումար: