Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանի դատարանը իր դատավճիռն է հրապարակել մանկապարտեզի նախկին աշխատակցուհու նկատմամբ, որը թեյնիկի մեջ լցրել է լվացքի սպիտակեցնող միջոց: Մի քանի երեխա ստացել են քիմիական այրվածքներ: Դատարանը քննել է գործը հատուկ կարգով և դայակին դատապարտել երկու տարվա ազատազրկման պայմանական և 15 հազար ռուբլի տուգանքի:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործխակալությունը դատախազությունը գործ է հարուցել մանկապարտեզի տնօրինության, դաստիարակի և դայակի նկատմամբ ադմինստրատիվ իրավախախտումների մասին ՌԴ օրենսգրքի 6,3 հոդվածով:
Համաձայն հետաքննության դաստիարակի օգնականը 2013 թվականի փետրվարին «Սկազկա» համար 8 մանկապարտեզ է բերել «Բելիզնա» լվացքի մարքող միջոց: Կինը ցանկացել է մաքրել թեյնիկը, սակայն այդ ընթացքում նա ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ և մաքրող միջոցի մասին ոչ մեկին չի ասել:
Դայակի բացակայության ժամանակ չորս երեխա դաստիարակից ջուր է ուզել և վերջինս, չիմանալով դայակի գյուտի մասին, երեխաներին ջուր է տվել այդ նույն թեյնիկից: Երեք երեխա միայն մեկ կում են արել, իսկ չորրորդ երեխան ամբողջությամբ խմել է ջուրը: Որոշ ժամանակ անց դաստիարակը ինքն է խմել ջուր այդ թեյնիկից և միանգամից զանգահարել է շտապ օգնություն: