Իտալացի քահանա Պեռո Կոռսին հայտնվել է սկանդալի կենտրոնում, որը ցնցեց ողջ երկիրը: Սուրբ ծնունդին նա դռանը փակցրել է մի ցուցանակ, որտեղ ակնարկում է, որ կանայք իրենք են մեղավոր, երբ դառնում են բռնաբարության զոհ: Ժամանակակից կանանց հիմնական սխալը նա համարել է բաց հագուստը և օտարումը կյանքի ու ընտանիքի առաքինությունից:
«Այն ամենն ինչ եղել է, դուրս է եկել իմ սպասումների շրջանակից և իհարկե իմ նպատակներից, - արդարանում է սուրբ հայրը, - Ինձ հիմա պետք է հանգստանալ, որպեսզի ետ բերեմ հոգեկան հանգստությունս»:
Բայց արդեն մի քանի ժամ անց, քահանան զրուցելով իտալական ռադիոյի լրագրողի հետ, պնդեց իր ասածի մեջ:
- Ինչ եք դուք զգում, երբ տեսնում եք մերկ կին», - փորձեց հարցնել զրուցակցին քահանան:
- Ինձ համար դա խնդիր չէ, - պատասխանել է լրագրողը:
- Չգիտեմ, միգուցե դուք գեյ եք, - կարծիք հայտնեց եկեղեցու սպասավորը:
Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը պահանջում են զրկել քահանային իր պաշտոնից: Սակայն, նա դեռ չի մտածում ոչ հնարավոր պաշտոնանկության, ոչ էլ` ապաշխարհելու մասին:
«Այս պատմությունը ցնցել է ողջ կանանց», - ասում են իտալացիները:
Մնում է ավելացնել, որ կանանց բռնության խնդիրը Իտալիայում շատ սուր է: Վիճակագրությունը փաստում է, որ անցնող տարում այնտեղ եղել է 118 սպանված կին, և նրանցից 70 տոկոսը մահացել են բարեկամի ձեռքով:
Հաղորդում է Vesti.ru-ն: