Փակ քվեարկության արդյունքներով՝ 95 կողմ, 26 դեմ ձայներով Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք՝ նրա թեկնածությունն առաջարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահը մինչ այժմ Արտակ Շաբոյանն էր։ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության նախկին նախարարն է։