Tatler ամսագրի մայիսյան համարում լույս է տեսել «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դստեր , 29-ամյա Տաթեւիկ Կարապետյանի հարցազրույցը:Տաթևիկը,որ ամուսնացած էր Իգոր Բուլատովի հետ եւ համատեղ երկու երեխա ունեին, բաժանվել է ամուսնուց: Հիշեցնենք,որ այդ մասին դեռ ամիսներ առաջ ռուսական կայքերը գրեցին՝ նշելով, որ Բուլատովը հանդիպում է մոդել Վիկտորիա Լոպիրյովայի հետ,ով հղի է նրանից:Ամուսնալուծությունից հետո Բուլատովի նախկին կինն առաջին անգամ հարցազրույցում խոսել է անձնական կյանքից: Տաթեւիկ Կարապետյանը խոստովանել է, որ նախկին ամուսնուն բաժանվելուց հետո չի տեսել։ Տաթեւիկը հստակեցրել է, որ չի խոչընդոտում երեխաների հետ նախկին ամուսնու շփմանը, եթե Իգորը ցանկություն է հայտնում հանդիպել՝ հայտնում է ժամանակը եւ տեղը:
Տաթեւիկը ծանոթացել էր Իգոր Բուլատովի հետ, երբ ընդամենը 15 տարեկան էր: Եւ այն ժամանակ,երբ զույգն ամուսնացել է , հայրը՝Սամվել Կարապետյանը հիացած է եղել դստեր ընտրությամբ.«Հայրս նույնպես հիացած էր իմ ընտրյալով»,-ասել է նա՝ընդգծելով.«Եվ հիմա, երբ իմ կյանքում այդ ցնցումը տեղի ունեցավ, ես հանկարծ հիշեցի, թե ով եմ ես: Դե, դուք չեք կարող 25-ում իմանալ, թե ինչ կլինի ձեզ հետ 30-ին: Ես երազում էի 35 դառնալ: Սա ամենաթեժ տարիքն է, երբ ցանկացած բարդ իրավիճակ պարզապես մարտահրավեր չէ, այլ ավելի լավ դառնալու հնարավորություն, երբ սխալը ոչ թե անկում է՝ այլ նոր թռիչքի հնարավորություն»: