«Պարզ է, որ Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ: Պատահական չէ նա այդ պաշտոնում հայտնվել: Մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին, մինչև հիմա էլ մատուցում է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում. «Նրա խոսքերով` «Իշխան Զաքարյանը ապաքաղաքական, ապակուսակցական մարմնի ղեկավար է, բայց Նոր Նորքի ընտրությունները որոշակի իմաստով ու չափերով ղեկավարում է հենց նա` իշխանական դաշտի կողմից: Ո՞ւմ համար է դա գաղտնիք: Ինքը միշտ իշխանությունների մեջ լինելով` բացառապես իշխանության հրահանգն է կատարել, որովհետև միշտ այդ Նոր Նորքի գործառույթը իրականացրել է: Այնպես որ, չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի և նրա հարաբերությունները կարող են լինել ֆորմալ, պետական կառավարման զարգացման շրջանակում: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` եթե մեր երկրում ամեն ինչ օրենքով լիներ, լրիվ այլ իրավիճակ կլիներ, դատախազությունն իր գործառույթը կիմանար, թե ինչ պետք է աներ այդ դեպքում, չէր սպասի հրահանգների»:
«Իշխան Զաքարյանը մինչև հիմա մեծ ծառայություններ է մատուցում իշխանություններին»
