Մաաստիրիխտի համալսարանի հոլանդացի գիտնականները պարզել են, որ տղամարդու կենսակերպը ուղղակիորեն ազդեցություն է ունենում նրա ապագա սերնդի առողջության վրա:
Բանը կայանում է նրանում, որ հայրերը իրենց երեխաներին են փոխանցում գենետիկական մուտացիաներ, որոնք բխում են այն կենսակերպից, որ տղամարդիկ վարում են: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «հայրական» մուտացիաները առկա են երեխաների բոլոր բջիջներում, այդ թվում նաև սեռական: Գիտնականների կարծիքով դա նշանակում է, որ ապագա հայրերի կենսակերպը ներուժ ունի ազդելու ոչ միայն ուղղակի իրենց սերունդների, այլ նաև մի անգամից մի քանի սերունդների ԴՆԹների վրա(այդ թվում նաև թոռների և ծոռների):
Գիտնականները հետազոտության են ենթարկել երկու խմբի ընտանիքներ, որոնցից մեկը եղել է ցածր եկամուտով, իսկ մյուսը` ֆինանսական առումով ավելի հաջողակ: Այս մասին հաղորդում է News-Medical.net-ը:
Գիտնականները վերցերել են ֆինանսական ցուցանիշը, քանի որ եկամուտները ուղղակիորեն ազդում են տան ղեկավարի` տղամարդու վարած կենսակերպի վրա: Այսպես պարզվել է, որ ցածր եկամուտով ընտանիքներում տղամարդիկ ավելի հաճախ են ծխում: Բացի դա նրանք չեն կարողացել իրենց թույլ տալ ավելի թանկ և որակով սննունդ, քան երկրորդ խմբինը:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ ԴՆԹ-ներում մուտացիա ավելի հաճախ հանդիպում են ավելի ցածր եկամուտով երեխաների մոտ:
Գիտնականների կարծիքով սա խոսում է այն մասին, որ ոչ միայն ապագա մայրերը պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին, այլ նաև ապագա հայրերը, եթե նրանք ցանականում են ունենալ հաջողակ և առողջ սերունդներ:
Նշենք, որ մուտացիա նշանակում է գենոտիպի կայուն փոփոխություն: Մուտացիաները կարող են հանգեցնել բջջիջների վերացմանը կամ այլ կերպ գործելուն: