Մոսկվայի Գրիզոդուբովոյ փողոցում ձերբակալվել է 48 ամյա «օրենքով գող» Իլդար Ասյանովը, որը քրեական աշխարհում ավելի է հայտնի է Ասյան կամ Իլդար Ուֆիմսկի մականուններով: Հետախուզության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 1,25 գրամ հերոին:
Հիշեցնենք, որ նախկինում մի քանի անգամ դատված Իլդար Ուսյանովը վերջին անգամ դատապարտվել էր Տուլայի դատարանի կողմից 2007 թվականին թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով 12 տարվա կալանքի: Անցած տարի Տուլայի շրջանում նրա անձնական գործի վերանյումից հետո Ասյանովի նկատմամբ դատավճիռը մեղմացվել էր երեք անգամ, որը թույլ էր տվել «օրենքով գողին» ազատություն դուրս գալ արդեն այս տարվա փետրվարին:
Եթե այս անգամ Իլդարի մեղքը հաստատվի, ապա նրա ձերբակալությունը կլինի յոթերորդը: Ընդհանուր առմամբ Ասյանը կալանավայրերում անց է կացրել 20 տարի:Այս մասին հաղորդում է Прайм Крайм-ը: