ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կատակել է իր նախորդ Լորա Բուշի հետ` խոսալով Սպիտակ Տանը ապրելու որոշ սահմանափակումների մասին :Այս մասին հաղորդում է Huffington post-ը:
Խոսելով իր նախորդ Լորա Բուշի հետ Աֆրիկայի առաջին տիկինների առաջին գագաթնաժողովի ժամանկ, որը անց է կացվում Տանզանիայի ամենամեծ քաղաք Դար ես Սալամում Օբաման անդրադարձել է Սպիտակ Տան առօրյաի և դժվարությունների մասին:
Քննարկման ժամանակ կազմակերպիչ Քուկի Ռոբերթսը հիշատակել է Մարթա Վաշինգթոնի խոսքերը, որը Սպիտակ Տունը համեմատել է բանտի հետ:
«Այնտեղ կան բանտի կյանքի նամ տարրեր, սակայն այն իրականում շատ գեղեցիկ բանտ է»,- նշել է Օբաման և ավելացրել«Դու չես կարող բողոքել, այնտեղ կան սահմանափակող տարրեր»:
Աֆրիկյան առաջին տիկնանց գագաթնաժողովը կազմակերպվել էր Ջորջ Բուշի հիմնադրամի կողմից, որտեղ հանդիպել են Աֆրիկայի 10 առաջին կանայք: Գագաթնաժողովի գլխավոր նպատակը կանանց իրավունքների ուժեղացնելն էր ամբողջ աշխարհամասում: