«Ես միանշանակ ասում եմ, որ բյուջեն թալանված չէ, և մեր աշխատանքները գտնվում են վարչապետի հսկողության ներքո, և համոզված եմ, որ նման բան լինել չի կարող» Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ավելացնելով, որ  չգիտե  թե ինչով է  պայմանավորված Հովիկ Աբրահամյանի բյուջեի թալանի մասին հայտարարությունները:

«Եղել են և խախտումներ և գործեր են հարուցվել, մենք պատրաստ ենք խախտումների դեպքում պատժել», - նշեց նա:

Նախարարին հարց ուղղեցին, թե արդյոք ճի՞շտ են մամուլի այն հրապարակումները, որ ինքը ոսկեզօծ շուրջ 80 մեդալ ունի, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես մի փոքր այլ ճաշակ ունեմ, նման բան չկա»: