Երկուշաբթի Հուլիսի 1-ին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն առանց վրացական իշխանությունների իրազեկության այցելել է Աբխազիա: Այսպսիով համաձայն Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլու նա խախտել է «գրավյալ տարածքների մասին օրենքը»:
«Դեպարդիեն օրենք է խախտել և պետք է պատժվի»,- Ցիխելաշվիլու խոսքերն է մեջբերում Интерфакс գործակալությունը:
Հիշեցնենք, որ ճանաչված ֆրանսիացի դերասանը, որը այս տարվա սկզբին ստացել է ռուսական անձնագիր, երկուշաբթի օրը այցելել է Աբխազիա: Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում նրան անձամբ ընդունել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
Նրանք քնարեկլ են երկու տասնամյակ առաջ այստեղ տեղի ունեցած պատերազմը, ինչպես նաև տեղի հետաքրքրությունները: Դերասանը Աբխազիայի բնությունը համարել է առանձնահատուկ և նշել, որ «այստեղ ավելի լայն հնարավորություններ կան տուրիզմի, ինչպես նաև էկոտուրիզմի մասին»: