Շուրջ մեկ ու կես տարի Ստոկհոլմի` մահացած բնակչի մարմինը գտնվել է իր տանը: Տղամարդու դիակը այդպես էլ կշարունակեր մնալ իր տանը, եթե դատական կարգադրիչները չորոշեին հեռացնել նրան իր տնից: Այդպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, որ վերջինիս մոտ կուտակվել է կոմունալ վճարումների մեծ պարտք:

Բանը նրանումն է, որ բնակարանի վարձի գումարը գանձվել է հանգուցյալի բանկային հաշվից: Ինչ-որ մի պահ վճարները ուղղակիորեն դադարեցվել են: Այս մասին գրում է The Local-ը: Հետաքրքիր է, որ ոչ բարեկամները և ոչ էլ ընկերները ուշադրություն չեն դարձրել, որ տղամարդը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում դուրս չի եկել իր բանակարանից:

Դատելով սննդամթերքի պահպանման ժամկետից, որոնք ոստիկանությունը հայտնաբերել է հանգուցյալի տանը` տղամարդը վերջին անգամ իր տնից դուրս է եկել 2012 թվականի փետրվարին: Ոստիկանները չեն հասկանում, ինչու անգամ հարևանները չեն ահազանգել 18 ամսվա ընթացքում, որ իրենց հարևանը դուրս չի գալիս իր տնից:

Չնայած որ իրավապահ մարմինները նման դեպքերը հազվադեպ երևույթ են համարում, սակայն սա արդեն այսպիսի երկրորդ դեպքն է վերջին երեք ամիսների ընթացքում: Մայիսի վերջին Ստոկհոլմի բնակարաններից մեկում հայտնաբերեցին տղամարդու դի, որը այնտեղ է գտնվել շուրջ երկու տարի: