Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները երկու ժամվա ընթացքում փորձել են փրկել Հայաստանից երկու զբոսաշրջիկի կյանք, որոնք ծով են մտել փոթորիկի ժամանակ:
Փրկարար ծառայության աշխատակիցներին ի վերջո հաջողվել է փրկել նրանց: Այս մասին գրում է Грузия Online-ը:
Նաև նշվում է, որ փոթորիկի ժամանակ վնասվել է ծովափնյա գիծը և մերձափնյա մի շարք ռեստորաններ: