Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեյդարչիկ-Ռեմբո շոուն շարունակվում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի որդու բանակ զորակոչվելուց և Արցախ ծառայության մեկնելուց հետո Ադրբեջանի մազութոտված բռնակալը՝Իլհամ Ալիևը, սեփական հասարակությանը համոզելու համար,որ նրա որդին ևս սովորական մահկանացու է,բանակ է ուղարկել և մերթընդմերթ նախագահականի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով մմկացող հասարակությանը տեղյակ է պահում,թե Հեյդարչիկն ինչպես է ծառայում...Պարզվում է,"զինվոր" Հեյդար Ալիևն այսօր այցելել է հարազատ պապիկի՝Հեյդար Ալիևի շիրիմին,որն,ըստ պաշտոնական տվյալների,իբրև թե, ծնվել է 1923 թ-ի մայիսի 10-ին...
Այս ամենին չէի անդրադառնա,եթե որևէ մի բանիմաց ազերի-թուրք հավատար,որ Հեյդարչիկը իրոք ծառայում է բանակում...Բաքվում շատ լավ գիտեն,որ Իլհամ բաբայի միակ որդին,ինչպես նաև ավագ դուստրը՝Լեյլան տառապում են հոգեկան հիվանդությամբ..Իսկ 2-3 տարի առաջ Հեյդարչիկի վիճակն այնքան օրհասական էր,որ վերջինս բուժում էր ստացել Իսրայելում,որի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել էր Իսրայելի կառավարության անդամներից մեկի թեթև ձեռամբ և հրապարակվել էր իսրայելական մամուլում...Իսկ Լեյլայի խելագարություններին ծանոթ են բոլորը.տիկին "да-да-да-да"-ի ռուսաստանյան РТР հեռուստաալիքին տված հարցազրույցը ժամանակին բուռն քննարկումների և ծաղրանքի առիթ դարձավ...
Իլհամ բաբան որդուն իբրև թե բանակ ուղարկելով ոչ միայն կրկնօրինակում է Փաշինյանին,այլև փորձում է բոլորին համոզել,որ Հեյդարչիկն առողջ է և նույնիսկ ծառայում է Պետական Անվտանգության Ծառայության շարքերում...
Ինչպես երևում է՝Իլհամ բաբան որոշել է մի լավ PR-վել և շարունակում է Հեյդարչիկ-Ռեմբո շոուն միամիտների համար...
Հ.Գ.Ի դեպ,մոռանալով,որ Հեյդարչիկը ծառայում է բանակում և օրերը պետք է անցկացնի զորամասում,ապշերոնյան սուլթանի ընտանիքի անդամները,վերջինիս հետ հաճախակի լուսանկարներ են տեղադրում իրենց սոցցացների էջերում՝հարց առաջացնելով օգտատերերի մոտ,թե իրականում Հեյդարչիկը ծառայում է բանակում,թե՝ոչ...»