Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Ղազարյանը,որը մեզ հետ կիսեց իր խոհերը սիրո իմաստավորման, միայնության և թատրոնի մասին:
-Ի՞նչն է թատրոնի հիմնաքարը:
-Մարդը: Իր տարբեր դրսևորումներով:
-Ե՞րբ է բարությունը դառնում մարդու սրտի մշտական բնակիչը:
- Բարությունը հիմնականում ձեռքբերովի հատկանիշ չէ: Այն կամ կա ,կամ չկա:
-Կա՞ ստեղծագործություն, որը կարդալով կարծես թե վերագտած լինեք ինքներդ ձեզ:
-Շատ ստեղծագործություններ կան, որ կարդալուց մեծ բավականություն եմ ստացել, որ ցանկացել եմ վերընթերցել , որ մտածելու տեղիք է տվել, բայց ստեղծագործություն, որը կարդալով վերագտած լինեմ ինձ` չկա:
-Ե՞րբ է սերն իմաստավորվում:
-Երբ սիրո մեջ ապրած ամեն օրդ երջանկություն է բերում և՛ քեզ ,և՛ դիմացինիդ:
-Ձեր սիրո երգը:
-Lana Del Rey «Young and beautiful»:
-Ճի՞շտ են վարվում այն կանայք, որոնք ամեն գնով փորձում են սիրված լինել:
-Կարող եմ ասել, որ ես էդպես չէի անի:
-Կարծում եք՝ մենակությունը վատ ընկերոջից լա՞վ է:
-Միանշանակ:
-Ասում են՝ ամուսնությունը հոգեբանական փորձարկում է, իսկ մայր լինելը...
-Մայր լինելը՝ երջանկություն:
-Համամի՞տ եք այն մտքի հետ, որ «անհաջող» արտաքինով կանանց ներքին գեղեցկությունն ավելի կատարյալ է:
-Իմ կյանքում պատահել են և հաջող արտաքինով ոչ կատարյալ մարդիկ, և հակառակը: Էնպես որ արտաքինը այդքան էլ կապ չունի մարդ տեսակի հետ:
-Ինչո՞ւմն է ընտանեկան երջանիկ կյանքի գրավականը:
-Երբ ընտանիքում չկա սուտ, որ կարող է ցավեցնել դիմացինին: Եվ, երբ տիրում է իսկական սերն ու համերաշխությունը , իրար լսելու ու իրար հասկանալու կարողությունը:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: