Արդեն 6 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը՝ նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: