Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։ Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, «Türkiyem TV»-ում մի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադարձող լրագրողի վրա հարձակվել է 7-8 հոգանոց մի խումբ և բեյսբոլի մականներով ծեծի ենթարկել։ Գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ ստացած Դեմիրաղը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեմիրաղի գործընկեր Մուրաթ Ագիրելը պատմել է, որ նկարահանումից հետո ինքը Դեմիրաղին մեքենայով տուն է հասցրել։ Իրենց հետևելիս է եղել կեղծ համարանիշերով մի մեքենա։ Երբ ինքը Դեմիրաղին հրաժեշտ տալով հեռացել է, ընդամենը 2-3 րոպե հետո ավազակների խումբը հարձակվել է լրագրողի վրա։ Միջադեպին արձագանքել է ընդդիմադիր «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։
Նա խստորեն դատապարտել է լրագրողի դեմ կատարված հարձակումը: «Այդ ստոր արարքն իրականում ուղղված է մամուլի և մտքի ազատության դեմ։ Սրանք մեզ չեն վախեցնի, չեն կարող վախեցնել»,- գրել է Աքշեները Twitter միկրոբլոգի իր էջում:
Gençlerimiz özgürlük ve hürriyet istiyorlar.
— Meral Akşener (@meral_aksener) 12 мая 2019 г.
Yani ülkelerine güvenmek, kendilerine güvenilmesini istiyorlar. pic.twitter.com/lFrWks7lT6