Սաթենիկ Կարապետյանը, ով վերջերս դիմել էր վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ, բուժման ծախսերը հօգալու համար, իր էջում ևս մեկ գրառում է կատարել և կից հրապարակել լուսանկար, որում «Իմ քայլը» հիմնադրամը մերժել է զին․ հաշմանդամի բուժման ծախսը։

«Արդարադատության եմ պահանջում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Օրերս իմ տեղադրած նյութը իմ էջում որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը մերժել էր նամակս, որը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում, շատ շատերը սկսեցին իմ հասցեին վիրավորական խոսքեր ասել, ես այդ մարդկանց շնորհակալություն եմ հայտնում։ Հիշեք, որ Աստված ամեն ինչ տեսնում է։

Яндекс.Директ
Система управления буровыми
Производитель. Гарантия+сервис. Выгодные цены! Поставки по РФ/СНГ.
Узнать больше
drilltech.cn
Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի զին հաշմանդամի ով նույնպես դիմել է և մերժում ստացել։ Նա ձեր նմաններին համար սահման է պահել, որ այսօր դուք օգնություն խնդրող մարդուն մերժեք, ու մարդկանց մի խումբ կարողանա վիրավորական խոսքեր ասի առանց մտածելու։

Ալեքսանդրը ով զին հաշմանդամ է, ունի շաքարային դիաբետ և նրան անհրաժեշտ է ամեն տարի 1-ից մինչև 3 անգամ հիվանդանոցոմ պառկել և 10 օրվա բուժում ստանալ, որի բուժման գումարը կազմում է 80.000 դրամ։ Բայց ցավոք Ալեքսանդրը այդ գումարը չունի։ Նա նույն պես դիմել է Աննա Հակոբյանին, որպեսզի օգնի իրեն, բայց ստացել է մերժում։

Հիմնադրամը ինչի համար է բացվել, որպիսի օգնություն հատկացնեն հիվանդներին, իսկ ինչու են մերժում հիվանդներին ?

Եթե իմ դեպքում բուժումը թանկ արժի, այդ դեպքում Ալեքսանդրին ինչու են մերժում? Չէ, որ նա ձեր և ձեր երեխաների համար է ծառայել։ Միթե ապրել ցանկանալը մեղք է?

Կներեք, որ բավարար գումար չունենք բուժման համար»։

Հիշեցնենք, որ Սաթենիկ Կարապետյանը ունի լուրջ առողջական խնդիրներ և նրան հարկավոր է բուժման համար գումար։