«Երևանում «Հայփոստի» տարբեր մասնաճյուղերում երեկ առավոտից մեծ հերթեր էին գոյացել, հուսահատ և վրդովված թոշակառուները պահանջում էին իրենց թոշակները։ Սովորաբար կենսաթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսի 2-ին։
«Հայփոստի» աշխատակիցները երեկ մեր թղթակցին հայտնել են, որ Սոցապ նախարարությունը ցուցակները չի ուղարկել, իսկ առանց դրանց չեն կարող վճարել։ Սոցապից պարզաբանել են, որ ուշացման պատճառը նոր ցուցակների ճշգրտումներն են, և որ այսօրվանից բոլոր թոշակառուները կարող են ստանալ իրենց թոշակները»,– գրում է Հայկական ժամանակ թերթը։