Ժողովուրդ օրաթերթի տեղեկացմամբ՝ «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի մոտ սգո պարագաների վաճառքի վագոն-տնակ է տեղադրված։ Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի հավաստմամբ՝ այդ վագոն– տնակը գտնվում է իրենց հիմնարկության տարածքից դուրս, և իրենց բուժաշխատողները խիստ բացասական են ընդունում այդ երևույթը, անգամ ցանկացել են դրա դեմ ստորագրահավաք կազմակերպել։

 

Ա. Գյոզալյանի խոսքով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետևանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են։ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ վագոն-տնակը վարձակալական հիմունքներով տեղադրվել է Նոյեմբերյանի մի բնակչի կողմից՝ քաղաքի մեկ այլ բնակչին պատկանող տարածքում», գրում է թերթը։