Ռուսատանում ձերբակալել են հանցավոր խմբավորում, Նովոսիբիրսկում ձերբակելել են ԱՊՀ երկրների երիտասարդներից բաղկացած հանցավոր խմբավորում, որի ղեկավարը ադրբեջանցի էր: Գրումէ Vesti.az ադրբեջանական կայքը:
Նրանց մեղադրում են մի քանի զինված հանցագործությունների և գողությունների մեջ: Նրանց գործունեությունը բացահայտեցին 2012 թվականի նոյեմբերին կատարված հանցագործությունները բացահայտելուց հետո: 
Առաջին անգամ հանցավոր խմբավորման Տաջիկիստանի և Ադրբեջանի երիտասարդները վեճի էին բռնկվել բարի հաճախորդներից մեկի հետ, իսկ հետո դուրս են եկել հասատատությունից և ոչ մարդաշատ վայրում ծեծել նրան և վերցրել փողերը և հեռախոսը: 
Մի որոշ ժամանակ անց նրանք վեճ սկսեցին ինտերնետ ակումբում: Սակայն այս անգամ նրանք դանակով հարվածել էին տուժածի կրծքավանդակին: 
Փետրվարի 5-ին խմբավորման ղեկավարը Մոսկվային գնացք նստեց: Նա մտադիր էր թաքնվել իր հայրենիքում` Ադրբեջանում: Սակայն ճանապարհին նրան ձերբակալեցին: Միևնույն ժամանակ Նովոսիբիրսկում ձերբակալեցին հանցավեր խմբավորման ևս երեք անդամների: 
Հետաքննությունը դեռ շարունակվում է: