Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում մայիսի 5-ին վթարված Superjet 100 ինքնաթիռը վայրէջք էր կատարել գերծանրաբեռնված, առավելագույն զանգվածի 1,6 տոննայով գերազանցմամբ:
РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Ռոսավիացիա»-ն՝ հրապարակած զեկույցում:
«Թռիչքուղում վայրէջք կատարելու պահին ինքնաթիռի քաշը 42 600 կգ է կազմել, որը 1600 կգ-ով գերազանցել է վայրէջքի համար նախատեսված առավելագույն թույլատրելի չափը», — ասվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելու պահին բռնկվել էր:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի օդանավում 78 ուղևոր էր եղել, որոնցից փրկվել էին միայն 37-ը:
Նախնական տեղեկություններով, աղետի պատճառ էր դարձել կայծակը:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com