Կիևի Դինամոյի և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոժեֆ Սաբոն քննադատել է Մխիթարյանի քայլերը:
Նա մասնավորապես նշել է.«Ես երբևիցե չեմ հասկացել և չեմ հասկանում նման գործողությունները: Եթե ցանկանում ես հեռանալ, ապա հնարավոր է համաձայնության գալ: Ինչո՞ւ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ապա ինչպես է նայելու նախագահի աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ հնարավոր է պայմանավորվել` մարդկային ձևով:
Բացի դա կա պայմանագիր, որտեղ նշված է փոխհատուցման արժեքը: Դու անձամբ դու կամ քո գործակալներն են ստորագրել այդ պայմանագիրը, այդ դեպքում ինչպիսի դժգոհություններ կարող են լինել»: