Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել:
Պատգամավորը գրել է, որ Արթուրը լավ է:«Միշտ իր քով պիտի ըլլամ։
Զինք հնարաւորինս պիտի պաշտպանեմ չարութեանց դէմ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։
Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարել էր, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։