Հունաստանում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը 60 քաշային կարգում չեմպիոն է հռչակվել: Եզրափակչում Ադամյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Բալանդինին, որը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է:
Ի դեպ, Ադամյանը 6-րդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկը նաև աշխարհի քառակի չեմպիոն է: