Ֆրանսիական կինոմատոգրաֆիայի լեգենդար դերասան Լուի դե Ֆյունեսի մահից հետո բացվել է աշխարհի լավագույն կատակերգակներից մեկին նվիրված թանգարան:
Թանագարանում ներկայացված է ոչ միայն դե Ֆյունեսի ստեղծագործական կյանքը և աշխատանքները, այլ նաև նրա առօրյա կյանքը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Շատո դե Կլերմոն տանը:
Թանգարանի փոքրիկ կոնոսրահում կարելի է ծանոթանալ դերասանի` լրագրողներին տրված հազվադեպ հարցազրույցների հետ, իսկ երկու ամիսը մեկ թանգարանում ցուցադրվելու է դերասանի մասնակցությամբ ֆիլմերը: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
Լուի դե Ֆյունեսը ծնվել է Ֆրանսիայում 1914 թվականին: Իր դերասանական կարիերայի ընթացքում դե Ֆյունեսը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում: Նրան իրական ճանաչում բերեցին 60-ական թվականները Անդրե Յունեբելյա Ֆանտոմասի մասին եռապատումում ժանդարմի դերի շնորհիվ: Դերասանը մահացել է 1983 թվականին սրտի կաթվածից: