Եվրոպայի սպորտային հանրությունը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը: Այս մասին ասվում է Փոլ Ֆիշերի՝ բրիտանական The Independent պարբերականում հրապարակված հոդվածում:
Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արեւմտյան Եվրոպան հասկանում է իր որոշան պատճառը, եթե հաշվի չառնենք, որ այն որեւէ կերպ կապ ունի Հարավային Կովկասում լարվածության հետ:
Նա նշում է, որ հարցը նաեւ քննարկվում է բրիտանական խորհրդարանում: Հոդվածագիրը նշում է, որ թեեւ դա մտահոգության դատարկ արտահայտում է, սակայն լուրջ քաղաքական հարց է՝ թե ինչ կարելի է անել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ խաչմերուկում էթնիկ հակամարտությունների լուծման համար:
Հոդվածագրի կարծիքով՝ Մխիթարյանի շուրջ աղմուկը ցույց է տալիս, որ Եվրոպային նոր ազդակ է անհրաժեշտ՝ Բաքվի եւ Երեւանի միջնորդական ջանքերի համար:
«Կարճ ասած՝ Մխիթարյանի գործը պետք է բացառություն լինի այդ տարածաշրջանի նկատմամբ արեւմտաեվրոապական քաղաքականության անտարբերության համար: Խաղաղ բանակցությունների նոր ինտենստիվությունը պետք է Եվրոպայի նպատակը դառնա»,- գրում է հոդվածի հեղինակը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					