«Մխիթարյանի երկրպագուները նրա շապիկով շրջում են Բաքվի փողոցներով, ոստիկաններին թույլ չտվեցին նրանց տանել բաժին»,- տեսանյութին կից գրել է Աշոտ Ասատրյանը::
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում:
Ինչպես հայտնել էինք՝ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» ու Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի և վերջինիս ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։