«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է թիմակցի՝ Սոկրատիս Պապաստատոպուլոսի հուզիչ գրառմանը: Հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, թիմի հետ Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին, չի մեկնել, ու պաշտպանն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ՝ գրելով, որ թիմը կարոտում է նրան: Մխիթարյանը նույն լուսանկարն էր հրապարակել ու շնորհակալություն հայտնել հույն խաղացողին:
«Շնորհակալ եմ, ընկե՛րս: Հաղթեք չորեքշաբթի»,- գրել է նա:
Ավելի վաղ Սոկրատիսն ասել էր, որ թիմը պետք է հաղթի Մխիթարյանի համար:
Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է վաղը՝ մայիսի 29-ին: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է: