Միջանկյալ քննությունը պարզել է, որ Խարատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, դուստրերից մեկին սեռական հարաբերության է հարկադրել, հայտնի է դարձել Անդրեյ Մալախովի «Ուղիղ հեռարձակում» ծրագրի ժամանակ:


Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինի խոսքերով, տղամարդու և իր դուստրերից մեկի ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են մահճակալի վրա՝ կենսաբանական փորձաքննության ընթացքում:

Պաշտպանը համոզված է, որ դա ինքնաբուխ սպանություն է եղել, հոր կողմից երկարատև, հոգեկան առողջությունը վնասող պահվածքի արձագանքը:

Ավելի վաղ, Խաչատուրյան քույրերից մեկի մոտ հոգեկան խանգարում էր հայտնաբերվել:

Քույրերը մեղադրվում են իրենց 57-ամյա հոր, Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:

Սեպտեմբերին դատարանը աղջիկների խափանման միջոցը կալանավորումից փոխեց որոշակի գործողությունների արգելքի, նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճում: