– Դալայ Լամա –
1. Հրաժարվեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ են գալիս միայն նրա համար, որ բողոքեն, պատմեն իրենց նեղվածության, խնդիրների, վիրավորվածության, պատմությունների, աղետների, վախերի, ուրիշների վերաբերյալ կարծիքների մասին։ Դուք աղբարկղ չեք։
2. Պարտքերը պետք է ժամանակին վճարել, իսկ ձեզ պարտք եղող մարդուն պարզապես պետք է բաց թողնեք։
3. Պահեք ձեր խոստումները։ Դուք միշտ իրավունք ունեք փոխել ձեր կարծիքը, ներողություն խնդրել, հեռանալ, վերանայել ձեր որոշումը կամ այլընտրանքային տարբերակ առաջարկել։ Բայց զգույշ եղեք, որ դա սովորություն չդառնա։ Ձեր չուզած բանից խուսափելու պարզագույն եղանակն ամենասկզբից «ոչ» ասելն է։
4. Հնարավորության դեպքում հրաժարվեք այն բանից, ինչը ձեզ դուր չի գալիս, ու վատնեք այն բանի վրա, ինչը ձեզ դուր է գալիս, այնքան ժամանակ, որքան ուզում եք։
5. Թույլ տվեք ձեզ հանգստանալ, երբ պետք է, ու գործել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեք։
6. Դուք պետք է կազմակերպված լինեք։ Ազատվեք այն բաներից, որոնք ձեզ այլևս պետք չեն։
7. Միշտ հոգ տարեք ձեր առողջության մասին։ Ընդունեք այն փաստը, որ երբեմն ձեր մարմինը չի կարող ողջ ծավալով կենսագործունեություն ապահովել։ Ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք։
8. Հակազդեք չարիքին ու մի մնացեք վատ իրավիճակների կողքին։ Օգնեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք, որ կանգնեցնեք ձեզ շրջապատողների սխալ գործողությունները։
9. Ընդունեք անխուսափելին։ Դա չի նշանակում հանձնվել։ Խելամիտ չէ էներգիան վատնել այն իրավիճակների հետ պայքարի վրա, որոնք դուք ի վիճակի չեք փոխել։
10. Սովորեք ներել։ Վերջ տվեք ուղեղում պտտեցնել իրավիճակներ, որոնք ձեզ ցավ են պատճառել։ Այդ ցավը կարելի է և պետք է վերածել օգտակար փորձի։