Իսպանիայում 35 տարեկանում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառը ավտովթարն է։ Նա ավտովթարի է ենթարկվել Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Հետաքննությունն այս պահին ընթացքի մեջ է։
Նշենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիա»-ի սան էր, որի կազմում հանդես է եկել 2000-2004 թվականներին։ 2004-ին ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», իսկ 2006/07 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում։ Դրանից հետո հանդես է եկել նաև Մադրիդի «Աթլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում, «Էսպանյոլ»-ում, «Կորդոբա»-ում։
2018-ին հանդես էր գալիս Չինաստանի «Տիանշեն Լեոպարդ» ակումբում։ 2019-ից խաղում էր իսպանական «Էստրեմադուրա» ակումբում։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անց է կացրել 21 հանդիպում։