Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Էրիկ Գրիգորյանին Շրջական միջավայրի նախարար նշանակելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: