Armdaily.am-ը գրում է․ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքերը: Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Նեսիսյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ սպասելիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից.«Առաջին հերթին հանձնաժողովը պետք է սկսի իր աշխատանքները զորամասերի հրամանատներից մինչև զինվորներ և իրենց ծնողներ: Ծնողներն ամեն ինչ լսել են, ամեն ինչից տեղյակ են»:
Ներսիսյանը նշեց, որ մի շարք ծնողներով դիմելու են հանձնաժողովի նախագահին, որպեսզի ապրիլյանին մասնակցած զինվորների ծնողները նույնպես մասնակցեն հանձնաժողովի նիստերին.«Ամեն մի քայլ պետք է ծնողները վերահսկեն: Նիստերը ցանկանում են անցկացնել դռնփակ, իսկ ՀՀ-ում դեռ չի վերացել բարեկամ ծանոթով գործեր անելը»:
Ուրֆանյանի մայրիկի կարծիքով՝ պետք է հանձնաժողով հրավիրվեն սպաներ, գնդի հրամանատարներ, վարչության պետեր, փոխնախարարներ ու նախարարներ.«Հանձնաժողով պետք է հրավիրվի նաև Բակո Սահակյանը: Արցախիցպետք է սկսել աշխատանքները և ավարտել Սերժ Սարգսյանով և Սեյրան Օհանյանով»:
Համեստ Ներսիսյանը հիշեց՝ երբ կոնֆլիկտ էր Օհանյանի և Սարգսյանի միջև, Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը մի քանի անգամ ասել է, թե մի ստիպեք մեզ բերաններս բացել.«Հիմա ինձ շատ հետաքրքրիր է, թե ինչ էր այն ժամանակ ուզում ասել տիկին Ռուզաննան»:
Ներսիսյանը նշեց, որ սպասում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման.«Եթե նրանք հրահանգ չտային ավելի ցածր օղակները ոչինչ չէին անի: Հիմա տեսնենք ինչ են անելու և ումից են սկսելու»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					