Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

 

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, սեւ, երկար զգեստ է կրում։ Գեղեցիկ ու դասական զգեստն ընդգծել է Իննայի սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը, արտահայտիչ դիմահարդարումը եւ շքեղ սանրվածքը։ Ըստ սոցիալական ցացնում արված նշման՝ կադրերն արվել են Մոսկվայում։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան պատկերված էր գիշերային Երեւանի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի եւ վառ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Բարի գիշեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։