Եգիպտոսում հեղափոխությունից հետո ցույցերի կենտրոն Թահրիր հրապարակը դարձել է սեռական ոտնձգությունների կենտրոն:

Ինչպես հաղորդում է ռուսական Комсомольская Правда պարբերականը մի քանի օր առաջ, երբ հինգ «ընդդիմադիրներ» հարձակվել էին հոլանդացի լրագրողուհու վրա: Սակայն ինչպես պարզվում է, բռնության զոհ են դառնում ոչ միայն անհայտ արևմտյան լրագրողները, այլ նաև հրապարակ եկած հասարակ եգիպտուհիները:

Մարդու իրավունքների պաշտպանների ամենահամեստ հաշվարկներով բռնությունների չորս օրվա ընթացքում Թահրիր հրապարակում զանգվածայաին սեռական ոտնձգության են ենթարկվել շուրջ 150 կին:

Ցույցերի առաջին օրերին դիտորտդների շատ քիչ մասն էր հասկանում Թահրիրի ամենակարևոր գաղտնիքներից մեկը: Շուրջօրյա անհնազնադության տոները որպես մագնիս իրեն էր գրավում սեռական հարաբերություններին կարոտ եգիպտացի տղամարդկնց և կանանց ու աղջիկներին: Եգիպտոում սեռերի մոտ խնդիրը միանման է, նրանց մեջ չկա շփում, իսկ հեղափոխությունը կարող է ամեն ինչ թաքցնել:

«Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հարձակվողները իրենց զգում են բացարձակ անպատժելիության մթնոլորտում,- նշում է Human Rights մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության Եգիպտոսի գրասենյակի տնօրեն Խեբա Մորաեֆը և ավելացնում,- բռնության ենթարկվողը այնպես հագնված չէ, այնպես չէ իրեն պահել, ճիշտ չի շարժվել: Իրականում կառավարությունը ուղղակիորեն ուշադրություն չի դարձնում այդ խնդրին»:

Իրականում վերջին հինգ օրվա ընթացքում Թահրիր հրապարակում հինգ կիլոմետր շառավիղով չես կարող հանդիպել ոչ մի ոստիկանի: Այսինքն ստեղծվում է իրավիճակ, որ հրապարակում հավաքվածները թողնված են ամեն մեկը իր ճակատագրին և տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրենից տաս քայլ հեռավորության վրա: Արդյունքում սեռական ոտնձգություններ կատարողները խմբով շրջապատում են իրենց զոհին և վերջինիս ոչինչ չի մնում անելու, քան հանձնվել, եթե վերջինիս բախտը չժպտա և վրա չհասնի օգնությունը: