Վատիկանում հաստատել են, որ որոշ ժամանակ առաջ Հռոմի պապը` Բենեդիկտոս XVI սրտի ռիթմավար էր կրում: Գրում է Reuters լրատվական կայքը:

«Դա ոչ մի կերպ չի ազդել իր որոշման վրա: Հեռանալու հիմնական պատճառն այն էր, որ նա հասկացավ, որ մեծանալու հետ միասին ուժերը պակասում են»,- ասել է Մայր աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:

Ավելի վաղ իտալական ամսագրերը հայտնել են, որ Հռոմի պապը սրտի ռիթմավար է կրել վերջին 10 տարիների ընթացքում, իսկ երեք ամիս առաջ նրան վիրահատել են սարքի մարտկոցները փոխելու համար: