Ալեքսեյ Չումակովի կինը՝ երգչուհի Յուլյա Կովալչուկը հայտնել է, որ իրեն շրջապատել է «հայկական մաֆիան»։ Այսպես է նա անվանել լուսանկարն ընկերների հետ, որում պատկերված է ամուսնու եւ Գարիկ Մարտիրոսյանի ու նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ։

 

Շատերին է ծիծաղեցրել զվարճալի լուսանկարը, սակայն որոշ օգտատերեր Յուլյայի դիմաց միանգամից ծխախոտի տուփ են նկատել եւ սկսել քննադատել նրան։ Դրան ի պատասխան Յուլյան նշել է, որ երբեք չի ծխել։

 

Նույն լուսանկարը հրապարակել է նաեւ Ժաննա Լեւինան, որը բաց չի թողել Ալեքսեյ Չումակովին կրկին պրովոկացիայի ենթարկելու հնարավորությունը։ «Բոլորս շատ ենք հպարտանում Լյոշայով։ Նա հաղթահարել է իր ֆոբիան՝ վախ սելֆիից։ Ներքուստ նրան հաջողվել է դա անել, արտաքուստ՝ ոչ այնքան»,- գրել է Ժաննան՝ ծիծաղեցնելով ընկերոջը։