Գերմանական արմատներով հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Դանստը, որը խաղացել է «Ջումանջի»,«Կույս ինքնասպաններ», «Սարդ մարդը», «Մելանխոլիա» և «Ճանապարհի վրա» կինոնկարներում, վերջին հարցազրույցի ժամանակ ցնցող հայտարարություն է կատարել: Նա հիշել է, թե ինչպես է 20 տարի առաջ ստիպված եղել համբուրվել Բրեդ Փիթի հետ «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում և դա եղել է սարսափելի:

Հեռավոր 1994 թվականաին միստիկական դրամայի նկարահանումների ժամանակ Քրիստենը եղել է ընդամենը 11 տարեկան, իսկ Փիթը` 30: Դանստը կինոնկարում խաղում էր Կլոդիայի դերը, որը վերածվել է արյունարբու վամպիրի և նա շարունակաբար մեծանում է, սակայն շարունակելով մնալ փակված փոքրիկ աղջկա մարմնի մեջ: Այս կինոնկարում դերի համար դերասանուհին անգամ ներկայացվել է «Ոսկե Գլոբուսի» որպես լավագույն երկրորդ դերի կին խաղացող:

Կինոնկարում Բրեդ Փիթը խաղում է արիստոկրատի դեր, որի կինը և երեխան մահացել են և նա իր վշտի մեջ փորձում է գտնել մահ, իսկ գտնում անմահություն:

11 տարեկան հասակում Կրիստեն Դանստը կինոկարում ստիպված է լինում համբուրել տարեց սրտակեր-վամպիրին, սակայն ինչպես խոստովանել է նա BuleTT ամսագրին նա առանձնապես չի տպավորվել: