Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս հրաժարվել օրվա ընթացքում 4 և ավել անգամ սուրճ և թեյ խմելուց, քանի որ այն, ինչպես ընդունված էր նախկինում, կարող է բարձրացնել արյան ճնշումը: Հենց այդ պատճառով կոֆեին պարունակող այս խմիչքների սիրահարներին խորհուրդ է տրվում սահմանափակել դրանց օգտագործումը:

Սակայն European Society of hypertension կազմակերպության  գիտնականների նոր հետազոտությունը հերքում է այդ թեորան և ընդհակառակը պնդում է, որ սուրճը և թեյը, անգամ մեծ քանակով, չի վնասի ձեր առողջությանը:

Փորձարկումը հիմնված է 16-95 տարեկան տղամարդկանց և կանանց` 10 տարի տևած արյան ճնշման մոնիթորինգի հիման վրա: Կամավորներին առաջարկվել է թղթի վրա գրել սուրճի և թեյի օգտագործման քանակը օրվա ընթացքում: Տվյալների հիման վրա գիտնականները հարցաթերթիկը լրացնողներին բաժանել են երեք խմբի. Նրանք, ովքեր չեն խմում ընդհանրապես վերոնշյալ խմիչքները, նրանք ովքեր խմում են օրվա մեջ 1-4 անգամ և նրանք, ովքեր խմում են 4 անգամից շատ:

Վերլուծելով արդյունքները` գիտնականները եկել են եզրահանգման, որ հետազոտության ենթարկվածների այն մասը, որոնք օգտագործում են անսահմանափակ թվով թեյ և սուրճ, եղել է ամենացածր ճնշումը, զարկերակի զարկերի և սրտի հաճախականության կրճատում: Այս մասին հաղորդում է Men’s Health-ը: