Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհարձորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։
Ինչի՞ համար են այս ամենը։ Ս–400 ու F-35 ենք առնելու։ Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի»։