Այսօր Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

Այս մասին ադրբեջանական АПА գործակալությանն է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:

Կոժարան հուլիսի 8-ին անց է կացնելու մի շարք պաշտոնական հանդիպումներ: Աբդուլաևի խոսքերով այցի շրջանակներում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկկողմանի հարաբերությունները Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: