Հայաստանում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Արծրուն Հովհաննիսյանը:
«Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը հանգամանքները պարզվում են»,- գրել է՝ Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, նա ժամկետային զինծառայող է: