Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է պաշտոնական միջոցառումների ժամանակ վերջերս տեղի ունեած դողի նոպայի մասին: Նա այս մասին հայտնել է Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցող G20 գագաթնաժողովի շրջանակում, փոխանցում է Bild-ը:
Մերկելի խոսքով՝ ներկա պահին անհանգստանալու պատճառ չկա: «Համոզված եմ, որ դա ինչպես տեղի է ունեցել, այնպես էլ կանցնի»,- ասել է նա:
Ավելի վաղ՝ հունիսի 27-ին Անգելա Մերկելը ուժեղ դող է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Նրան ջուր են տվել, բայց նա հրաժարվել է եւ շարունակել է դողալ:
Համանման դեպք է տեղի ունեցել հունիսի 18-ին: Գերմանիայի կանցլերը վատ է զգացել Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: Երկու երկրների առաջնորդները կանգնած էին կարմիր գորգի վրա՝ օրհներգին սպասելով: Ինչ-որ պահի կանցլերը սկսել է անհասկանալիորեն ցնցվել: Նա փորձել է ակտիվորեն ձեռքերի դիրքը փոխելով դողը հանդարտեցնել: Մերկելն ավելի ուշ իր վիճակը բացատրել է ջրազրկմամբ: