Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության համաձայն կիրակի օրվանից՝ հուլիսի7-ից, գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են: Ըստ այդմ բնակչությանը, այսինքն ամսական մինչև 10 հազար խորանարդ/մետր գազ սպառողներին մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով։ Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը կվաճառվի 276 դոլարին համարժեք դրամով։ Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաև մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այսպիսով, չնայած երեք շաբաթից ավելի տևած քաղաքական, հանրային քննարկումներին, առաջարկներին, դժգոհության ալիքին, գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանվեցին ճիշտ նույն սակագները, որ նախապես առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը. գազի թանկացման հետ կապված հասարակական տրանսպորտի գների առաջիկա բարձրացման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը փոխանցեց, որ առայժմ քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի փոփոխման վերաբերյալ որևէ հայտ չի ստացել. - «Ես կփորձեմ զերծ մնալ կանխատեսումներից, կարող եմ փաստել միայն, որ այսօրվա դրությամբ ժողովրդին տրանսպորտով սպասարկող որևէ ընկերություն ուղեվարձի սակագնի վերանայման հարցով Երևանի քաղաքապետարան չի դիմել։ Կարգը այսպես է՝ մրցութային կարգով երբ ընկերությունը հաղթում է երթուղին սպասարկելու համար, այնտեղ նշված է նաև սպասարկման սակագինը։ Որպեսզի սակագնում փոփոխություն կատարվի, տվյալ ընկերությունը պիտի դիմի քաղաքապետարան, որ վերանայվի սակագնի հարցը։ Այս պահի դրությամբ որևէ ընկերություն չի դիմել»։
Չնայած տնտեսվարողները չեն դիմել, բայց տաքսիների և երթուղայինների վարորդներն անխուսափելի էին համարում տրանսպորտի գնի բարձրացումը: Երթուղայինների վարորդները 20-ից մինչև 50 դրամով թանկացում էին կանխատեսում, փաստելով, որ 100 դրամ ուղեվարձի դեպքում թանկության ծանրությունը կընկնի վարորդների վրա, որովհետև սովորաբար նրանք իրենց գրպանից են վճարում գազի լիցքավորման դիմաց։ Երթուղայինների վարորդներից մեկը մեզ հետ զրույցում փաստեց, որ որոշ լցակայաններում վերջին 2 օրերին արդեն իսկ գազի գինը բարձրացրել են։ Երթուղայինները լիցքավորվում են երեք բալոն գազով, յուրաքանչյուր բալոնի գինը աճել է 200 դրամով:
«Ասում ա՝ մենք թանկացրել ենք, ուզում ես ուզի, չես ուզում գնա ուրիշ կալոնկա։ Երեք բալոնի մեջ 600 դրամ տարբերություն կա, 600 դրամը քիչ ա՞. ամսական 18 հազար փող է անում, 18 հազար ես ինչի՞ պիտի ավել տամ, որտեղի՞ց տամ»,- դժգոհում էին վարորդները։
Երթուղային և տաքսի ծառայությունների պատասխանատուները մեր հարցին ի պատասխան, հրաժարվեցին մեկնաբանություններից, թե ինչու դեռ չեն դիմել քաղաքապետարան, տրանսպորտի սակագները վերանայելու հարցով։ Վարորդներն էլ հայտարարում են, որ եթե սակագները չվերանայվեն, իրենք չեն աշխատի:
Մասնագետների կանխատեսումների համաձայն, գազի թանկացման ֆոնին անխուսափելի է ոչ միայն տրանսպորտի, այլև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումը։
«Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսեց, որ կյանքը 10-20 տոկոսով կթանկանա. «Շուտով կլինի քաղաքային տրանսպորտի թանկացումը / կարծում եմ 50 դրամով/, և այդ ալիքը կտարածվի բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա։ Ոչ ոք չի կարող հաց թխել կամ մածուն պատրաստել առանց գազի կամ հոսանքի օգտագործման։ Լավատեսական սցենարով՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումը կկազմի 10 տոկոս, հոռետեսական սցենարով՝ 20։ Ցավոք սրտի, գնաճից խուսափելու եղանակը չեմ տեսնում, գնացքն արդեն գնացել է»,- ասաց Պողոսյանը։
Կենտրոնական բանկը գազի գնի բարձրացման և կարկտահարության գործոններով պայմանավորված կանխատեսել է մինչև 8 տոկոս գնաճ։
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)