Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին նախորդող օրերին խոսվում էր իշխող մեծամասնության մեջ առկա լարվածության մասին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ստեղծվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած քննարկումներից հետո:
Այս առնչությամբ 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ նիստի ընթացքում իսկապե՞ս ՀՀԿ-ի «պահվածքի» հարցը քննարկվել է, հնչե՞լ են արդյոք նկատողություններ: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Դա մեր հերթական նիստն էր, որտեղ պետք է քննարկվեին նաև խորհրդարանում ՎՊ հաշվետվության անցքերի հետ կապված հարցերը: Այս առումով խոսակցություններ եղան»:
Գալուստ Սահակյանը պնդում է` մեծամասնության «պահվածքը» պետք է քննարկվի, այն էլ` բավական լուրջ. «Մենք չկարողացանք հասնել այն նիշին, որ հանրությանը ներկայացվեր խորհրդարանում այն, ինչ կա: Հասարակությունը, քաղաքական շրջանակները տրամադրված են հաշվետվությամբ նաև խարազանել իշխանություններին:
Բայց կարծում եմ, որ ԱԺ նիստը բուռն էր: Դասեր կարելի է այս ամենից քաղել ու քննարկումները ոչ թե քաղաքական շահարկումների տակ պահել, այլ` հանրությանը ներկայացնել այն, ինչ կա: Այս առումով էլ որոշակի քայլեր ձեռնարկվեցին, բայց կարելի է նաև առավելագույնի հասնել»:
Շարունակությունը` այստեղ.