Այսօր համբույրի համաշխարհային օրն է։
Համբույրի ժամանակ մարդիկ բնազդաբար փակում են աչքերը, որպեսզի կենտրոնանան զգացմունքների վրա, պարզել են Լոնդոնի համալսարանի գիտնականները:
Վաղուց արդեն հայտնի է, որ կենտրոնանալով ինչ-որ երևույթի ուսումնասիրման վրա, մարդիկ գրեթե չեն նկատում և չեն լսում ոչինչ: Ապացուցվել է, որ սա վերաբերում է նաև զգացմունքներին:
Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդը, կրքոտ համբույրի ընթացքում աչքերը փակելով, ենթագիտակցորեն պաշտպանում է օրգանիզմը ծանրաբեռնվածությունից։
Համբույրի ընթացքում զգացմունքների այնպիսի պայթյուն է տեղի ունենում, որ եթե դրանք չզսպել, հավելյալ զգացմունքներից կարող է նույնիսկ ուշաթափություն առաջանալ։ Այդպիսով, փակ աչքերով համբուրվող մարդը ենթագիտակցորեն արգելափակում է կրքերի հնարավոր կուտակումը, ինչն էլ օրգանիզմը պաշտպանում է տհաճ անակնկալներից։
Հարկ է նշել, որ համբույրը համատեղելիության գլխավոր թեսթն է: Համբույրի միջոցով հնարավոր է լինում ընկալել դիմացինի ֆերոմոնները, որոնք հանդիսանում են համատեղելիության ցուցիչը: Նյութի աղբյուրը` http://yn.am/?lifestyle&p=62273&l=am