Երեկ Վրաստանում ուշ երեկոյան մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դիմաց։
Վերոնշյալ ալիքով երեկ «P.S.» հեղինակային հաղորդման շրջանակներում հեղինակ Գեորգի Գաբունիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական, հայհոյական արտահայտություններ է արել։
Վրաստանի առաջին դեմքերը դատապարտել են լրագրողի արարքը՝ որակելով այն որպես «պրովոկացիոն ակտ» և «ապակայունացման փորձ»։
«Ռուսթավի 2» հ/ը-ի տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հեռուստադիտողից և խոստացել գործողություններ ձեռնարկել հաղորդավարի նկատմամբ։
Իսկ բողոքի ակցիա իրականացնողները պահանջում էին, որ հաղորդման հեղինակը ներողություն խնդրի ապա աշխատանքից ազատման դիմում ներկայացնի, ոմանք նույնիսկ պահանջում էինք, որ նա հեռանա Վրաստանից առհասարակ։
Տեղի ունեցածը մեծ արձագանք է ստացել նաև Ռուսաստանում։