Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ հետագայում եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Բորուսիան» 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 27,5 միլիոն եվրո : 

«Բորուսիայից» բացի, Մխիթարյանին գնելու ցանկություն ունեին նաեւ «Լիվերպուլը», «Անժին» եւ ՊՍԺ-ն:  

Նյութը` Sport-express.ru